Литмир - Электронная Библиотека

սիրում և հարգում էին ինչպես մտերիմները, այնպես էլ օտարները, այդ թվում երբեմնի հակառակորդները, որովհետև Էնին փոխել էր բոլորի կյանքը։ Ողջ մարդկությունը Հանճարի շնորհիվ ապրում էր հաշտ ու համերաշխ, խաղաղ ու երջանիկ, առողջ և ազատ, բարեկեցիկ և հաջողակ։ Երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ հավասարապես օգտվում էր երկրագնդի բոլոր բարիքներից, որոնք բավարար էին բոլորի բարեկեցիկ կյանքի համար։Բոլոր մարդկանց իրավունքները և ազատությունները հավասարապես պաշտպանված էին Էնիի ստեղծած աշխարհում, որտեղ բոլորը մեծ սիրով էին ստանձնում իրենց բաժին պատասխանատվությունը և պարտականությունները։ Էնին մեծ աշխարհում ուներ իր փոքր աշխարհը, որը գեղեցիկ էր ու լուսավոր։Նա այդ աշխարհ շատ քչերին էր թողնում, որովհետև նա չէր ցանկանում, որ մեծ աշխարհն ավերակ դարձրացներն իր աշարհն էլ քաոսի վերածեն։ Նա թեև իր փոքր աշխարհ քչերին թույլատրեց մուտք գործել, այնուամենայնիվ իր փոքր աշխարհի մոդելով կառուցեց նոր մեծ աշխարհը և իր փոքր ներաշխարհով ներդաշնակ ապրել իր ներաշխարհին չհակասող նոր աշխարհում։

Մաս 2.Հետադեմ առաջ

Միշտ չէ,որ Էնի Սիմը հաջողության հեշտ է հասել։Նրա կյանքում եղել են և’ վերելքներ, և’ վայրէջքներ։ Հանճարն իր ողջ կյանքում տեսել էր բազմաթիվ հաղթանակներ և պարտություններ։Հաղթանակներն ու վերելքները նրան դարձրել էին ուժեղ,իսկ պարտությունները և վայրէջքները` իմաստուն։Հանճարի վերելքների ժամանակ հայտնվում էին մարդիկ,իսկ վայրէջքների ժամանակ անհետանում էին նրանք։ Հանճարը մեծ ցավ էր ապրում այն ժամանակ,երբ դժվարության մեջ մենակ էր մնում,իսկ հաղթանակի մեջ մենակ մնալու հնարավորություն չուներ։ Երբ Էնի Սիմը հաջողության էր հասնում,նրան հիշում էին նաև այնպիսի մարդիկ,որոնք Էնիին անհաջողությունների ժամանակ իրենց կյանքից դեն էին նետում։ Գալիս էր մի պահ,երբ Էնին իրեն շրջապատող մարդկանց մեջ ընտրություն էր կատարում։ Նա թողնում էր միայն հավատարիմներին,իսկ անհավատարիմներին մաքրում,հեռացնում և բացառում էր իր կյանքից։Այդ նույն անհավատարիմները հետո սկսում էին նրան մեղադրել հպարտության ու գոռոզության մեջ,ամեն տեղ ներկայացնում,որ փողն ու փառքը փոխում են մարդկանց,չասելով,որ մարդուն փոխում են իրեն շրջապատող մարդիկ։Լավ մարդիկ մարդուն լավն են դարձնում ,իսկ վատ մարդիկ` վատն են դարձնում ։

Էնին նաև պարբերաբար իր կյանքից մաքրում,հեռացնում,բացառում էր չար,գոռոզ,հպարտ,նենգ,խարդախ,կեղծավոր մարդկանց,փոխարենը թողնում էր պարզ ու հասարակ,անկեղծ ու ազնիվ, բարի մարդկանց միայն։ Մերժումը ոչ ոք Էնիին չէր ներում, փոխարենը Էնիի անվան շուրջ մերժվածները սուտ պատմություններ էին հորինում…

Էնի Սիմը ծնվել էր աղքատ ընտանիքում։Նրա ծնողները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Հանճարի զարգացման ճանապարհին կային բազմաթիվ խոչընդոտներ և մարտահրավերներ։ Աղքատությունն ինքնին ամենամեծ խոչընդոտն էր նրա բնականոն զարգացման համար։ Մարդու ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ է առողջ քուն և հանգիստ, առողջ սննդակարգ և առողջ սնունդ, ֆիզիկական բավարար ակտիվություն,հիգիենա և խնամք,բարենպաստ միջավայր։ Էնիի ծնողները ժամանակ առ ժամանակ չէին կարողանում իրենց ընտանիքին ապահովել բավարար առողջ սննդով, հիգիենայի և խնամքի միջոցներով։Լինում էին ձմեռներ,որ Էնին հագնելու ոչինչ չուներ,լինում էին ձմեռներ,որ Էնիի ծնողները չէին կարողանում պատշաճ կերպով ջեռուցել իրենց տունը։Էնին հաճախ էր հիվանդանում բազմաթիվ հիվանդություններով։ Քանի որ Էնիի ծնողները երեխային բուժելու համար դեղեր գնելու, ինչպես նաև բժշկի դիմելու գումար չունեին, Էնին ստիպված էր լինում առողջանալ տնային պայմաններում,տնային միջոցներով։Դա էր հիմնական պատճառը,որ Հանճարն իր ողջ կյանքի ընթացքում տառապեց բազմաթիվ հիվանդություններով։ Չնայած իր թերսնուցմանը` Էնին ուներ թմբլիկ կազմվածք,որի համար նրան ծաղրում էին տանը,բակում և դպրոցում։ Նրան ծաղրում էին նաև եղբայրների ու զարմիկների մաշված ու մեծ հագուստի պատճառով։ Համատարած ծաղրանքը Էնիի մեջ առաջացրել էր բազմաթիվ հոգեբանական խնդիրներ։ Էնին ատում էր իրեն,իր մարմինը և այն մարդկանց, ովքեր ծաղրել էին իրեն։ Երիտասարդ տարիքում Էնին իր մեջ կամքի ուժ գտավ,նիհարեց այնքան,որ անճանաչելի դարձավ,սակայն էլի հայելու մեջ նայելիս` իր մեջ ապրում էր այն ներքին քննադատը,ով միշտ նրա մեջ տեսնում էր նույն գեր մարդուն, քննադատում,որ նա այդպիսինն է։Հանճարը նախքան ինքն իրեն վերագտնելը` ատում էր իր մարմինը և գեր մարդկանց։ Բացի իր մարմինը չընդունելու բարդույթից,Էնիի մոտ իրեն շրջապատող հասարակությունն առաջացրել էր այլ բարդույթներ ևս։ Էնիին շրջապատող հասարակության մեջ ընդունված էր,որ աղջիկները պետք է լինեն ցածրախոս, ամաչկոտ, քչախոս, հանգիստ և զուսպ։Էնին ուներ բարձր ձայն,խոսում էր բարձր,ազատ էր,չարաճճի,շատախոս,ակտիվ ու շարժուն։Նրան դրա համար բազմիցս քննադատում էին ու նկատողություն անում։Շուտով Էնին ատեց նաև իր ձայնը։ Որպեսզի այլեւս իրեն չքննադատեն իր բարձր ձայնի համար, ստիպված էր իր ձայնը արհեստականորեն բարակեցնել,ձայնի տոնայնությունը իջեցնել,հետո այնքան սովորեց իր նոր ձայնին,որ մոռացավ իր իսկական ձայնը։ Համալսարանում սովորելու և բանկում աշխատելու տարիներին նրան հաճախ էին քննադատում ցածր խոսելու համար, ստիպում խոսել բարձր և ինքնավստահ։ Էնին սարսափելի վիճակում էր,մի իրականությունում իրեն ստիպել էին փոխել իր իսկական ձայնը, իսկ մյուս իրականությունում ստիպում էին խոսել իր իսկական ձայնով։ Տանը,բակում, դպրոցում Էնիին ստիպեցին իրեն պահել պատշաճ աղջկա նման` հանգիստ,քչախոս,զուսպ,ամաչկոտ աղջկա նման,իսկ համալսարանում և բանկում աշխատելու ժամանակ նրան ստիպում էին լինել ակտիվ,շփվող,շատ հաղորդակցվող,շարժուն,ազատ ու անկաշկանդ։ Էնին կրկին սարսափելի վիճակում էր։ Մի իրականությունում ստիպել էին փոխել իր իսկական բնավորությունը,իսկ մյուս իրականությունում ստիպել էին հանդես գալ իր իսկական բնավորությամբ։

Հեշտ չէր նաև ընթանում Էնիի մտավոր զարգացումը։Չնայած այն բանին,որ Էնիի մտավոր կարողությունները շշմեցուցիչ էին,Էնին մանկության շրջանում չէր նկատվում մանկավարժների կողմից, այնուամենայնիվ որոշ մանկավարժներ նկատեցին Էնիին դեռահասության տարիքում,նրան տեղափոխեցին առջևի սեղան, քանի որ պարզեցին որ Էնին ետ է մնում ուսումից ու իր ողջ ներուժը չի օգտագործում վատ տեսողության պատճառով։ Էնիի միակ մխիթարությունն իր ձախողակ կյանքում այն էր,որ նա գոնե գերազանց էր սովորում։ Դպրոցում ոչ բոլոր ուսուցիչներն էին,որ բարեխիղճ էին կատարում իրենց աշխատանքը։Ոմանք դասերին դիտավորյալ երեխաներին ոչինչ չէին բացատրում, որպեսզի այնքան թուլանան,որ իրենց մոտ վճարովի հիմունքներով գնան պարապմունքի։Ովքեր թուլանում էին ընթացքում,այդ ուսուցիչների կողմից արժանանում էին հրապարակային պարսավանքի,նրանց նվաստացնում էին վիրավորական խոսքերով` անվանելով տուպոյ ( հիմար), անասուն, դեբիլ ( մտավոր հետամնաց)։ Որպեսզի աշակերտներին թույլ չտան համախմբվել և ապստամբել,նրանք դիտավորյալ աշակերտներին հրահրում էին միմյանց դեմ։ Էնին,որքան էլ որ չէր ցանկանում այդ ամենին խառնվել,միևնույն է նրան նույնպես խառնեցին այդ ամենին։Այդ ուսուցիչները իմանալով,որ Էնիի դասընկերները առանց այդ էլ ատում էին Էնիին իր աղքատության,տեսքի,իրենցից լավ սովորելու համար,իսկ Էնին ատում էր իր դասընկերներին իրեն ծաղրելու համար, Էնիին նշանակում էին ամենաբարձր գնահատականները։ Դրանով նրանք անարդարության զգացում և զայրույթ էին առաջացնում դասարանում, որպեսզի աշակերտները մրցակցեն միմյանց դեմ,չթուլանալու համար դասերից հետո վճարովի հիմունքներով գնան իրենց մոտ պարապմունքների։Էնիին ատում էին նաև անբարեխիղճ ուսուցիչների խարդախության համար։ Էնիի բոլոր դասընկերները դուրս էին եկել Էնիի դեմ,իսկ Էնին միայնակ դուրս էր եկել իր դասընկերների դեմ։Էնին չուներ միջոցներ կրկնուսույցի մոտ պարապելու համար,ստիպված էր ինքնակրթությամբ լրացնել կրթության բացերը։Շուտով ինքնուրույն ընդունվեց իր երկրի լավագույն համալսարաններից մեկը,որտեղ սովորում էին երկրի ամենախելացի ու տաղանդավոր աշակերտները։ Էնիին համալսարանում ընդհանրապես չնկատեցին իր պասիվության պատճառով, նրա առաջադիմությունը իջավ։

Բացի բնավորության և մտածելակերպի թերություններից,Էնիի համար մեծ մարտահրավեր էր իր երկրի լավագույն համալսարաններից մեկում սովորելու համար անհրաժեշտ բազային գիտելիքների պակասը,որը նա չէր ստացել դպրոցում,պատկերացում անգամ չուներ,որ իր դպրոցում սովորածից այն կողմ կա անսահման գիտելիքներ և անսահման սովորելու անհրաժեշտություն։Համալսարանը միջինից բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցավ իր երկրի լավագույն բանկերում։

Աշխատանքի ընթացքում հասկացավ,որ նա չունի ոչ մի աշխատանքային հմտություն։ Համալսարանում ստացած ակադեմիական գիտելիքները բավարար չեն բանկում աշխատելու համար։Էնին ստիպված էր լինում իր վրա շատ աշխատել, որպեսզի այդ բացն էլ լրացնի։ Սակայն ենթարկվում էր ղեկավարների և գործընկերների ճնշումներին աշխատանքը բարձր որակով չկատարելու համար։Նա ստիպված եղավ հեռանալ իր բոլոր աշխատատեղերից,քանի որ իր մոտ սկսվել էին հոգեբանական խնդիրներ։

3
{"b":"776117","o":1}