Էնիի եղբայրները, քույրերը, զարմիկները և զարմուհիները շարունակում էին հալածվել ու օտարվել իրենց աղքատության, ինչպես նաև իրենց տատ ու պապի չգործած, սակայն մեղք համարված <<սխալների համար>>։ Էնին առաջին անգամ զգաց մերժման և օտարվածության ցավը բակում,երբ առաջին անգամ դուրս եկավ բակ խաղալու, սակայն երեխաները նրան թույլ չտվեցին իրենց հետ խաղալ, քանի որ երեխաների ծնողները հրահանգել էին, որ հեռու մնան Էնիի եղբայրներից ու Էնիից։Նրան երեխաները հրամայեցին էլ բակ դուրս չգալ, որովհետև բակն իրենցն էր ու Էնին իրավունք չուներ այնտեղ հայտնվելու։ Էնին հրաժարվեց տուն գնալ, որի համար երեխաները մի լավ ծեծեցին նրան։Էնիի մայրը եկավ Էնիի լացի ձայնի ուղղությամբ ու տեսավ, թե ինչպես են մեծ երեխաները բռնել էնիի ձեռքերից ու քաշում մազերը, իսկ Էնին փորձում էր դուրս պլստալ, բայց չէր կարողանում։Էնիի մայրն ազատեց Էնիին երեխաների ձեռքից, բոլորին հրահանգեց տուն գնալ և այլևս չհամարձակվել նեղացնել Էնիին։ Հենց այդ պահին հայտնվեցին բակի երեխաների ծնողները ու սկսեցին միմյանց հետ վիճաբանել։ Մանկական վիճաբանությունը վերաճեց մեծերի վիճաբանության ու բոլորը ցրվեցին տներով։ Այդ դեպքից հետո էնիի մայրն արգելեց Էնիին տնից դուրս գալ առանց իր ներկայության։Էնիի եղբայրները հաճախում էին դպրոց, իսկ դպրոցից հետո խաղում էին իրենց դպրոցական ընկերների հետ, իսկ Էնին ամբողջ օրը մնում էր միայնակ տանը մինչև այն ժամանակ, երբ ծնվեց Էնիի քույրը։ Էնին խաղում էր իր քույրիկի հետ տանը, երբեմն մոր հետ դուրս էր գալիս բակ, բայց այդպես էլ ոչ մեկի հետ չէր խաղում։Այս անգամ էլ ինքն էր երեխաներից օտարվում, չէր խոսում ու չէր խաղում նրանց հետ։Որոշ ժամանակ անց Էնին մոռացավ առաջին անգամ իր բակ դուրս գալու դեպքի մասին, փորձեց ինքն էլ շփվել և խաղալ բակի երեխաների հետ։ Սակայն երեխաները հրաժարվեցին շփվել և խաղալ Էնիի հետ՝ նրան հիշեցնելով, որ Էնիի պատճառով իրենց ծնողները պատժել են իրենց։Էնին կրկին զգաց մերժման և օտարման ցավը։ Որոշ ժամանակ անց Էնին գնաց դպրոց, ուր սովորում էին նաև իրենց բակի երեխաները։Բակի երեխաներից ոմանք սովորում էին Էնիի հետ նույն դասարանում։ Երեխաները դեռ չէին հասցրել իրար հետ ծանոթանալ, երբ Էնիի բակում ապրող երեխաներից մեկը բոլորին զգուշացրեց, որ հեռու մնան Էնիից։ Էնիի դասընկերները հրաժարվեցին նույնիսկ ծանոթանալ Էնիի հետ։ Էնին երրորդ անգամ զգաց մերժման և օտարման ցավը։ Էնիին սկսեցին ծաղրել, նվաստացնել և հալածել դպրոցում։Նրան ծաղրում էին իր թմբլիկ արտաքինի համար, հագուստի համար, սովորելու համար, շինծու և կեղծ պատմություններ էին հորինում նրա շուրջ։Էնին օրեցօր ներփակվում էր ինքն իր մեջ, չէր ցանկանում այլևս դպրոց գնալ։Տարրական դպրոցն ավարտելուց հետո նրան նկատեցին մի քանի ուսուցիչներ ու սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել նրա առաջադիմության վրա։Էնին սկսեց այնքան լավ սովորել, որ շուտով դարձավ դպրոցի ամենալավ սովորող աշակերտուհիներից մեկը։ Նրան ծաղրում էին նույնիսկ լավ սովորելու համար։ Էնին իրեն շատ վատ էր զգում։ Նրա միակ սփոփանքն այն էր, որ կգա մի օր և իր տառապանքները կավարտվեն։ Դպրոցն ավարտելուց հետո Էնին ընդունվեց իր երկրի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ սովորում էին երկրի ամենահարուստ,ամենախելացի և ամենատաղանդավոր երեխաները։ Էնին դարձել էր պասիվ, ինքնամփոփ, լռակյաց, անինքնավստահ պատանի, որի պատճառով աննկատ մնաց համալսարանում, ուր ուսանողներն աչքի էին ընկնում իրենց ակտիվությամբ, ինքնավստահությամբ, շփվողականությամբ։Էնիին այնտեղ չէին էլ նկատում, ուստի ոչ ոք նրան այլևս չէր ծաղրում և հեգնում։ Էնին վերջապես իրեն հանգիստ էր զգում։Որոշ ժամանակ անց նա նույնիսկ սկսեց ժպտալ։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվեց բանկերից մեկում աշխատանքի։Թվում էր, թե Էնիի կյանքը վերափոխվում էր, սակայն Էնիի մոտ սկսվեց դեպրեսսիա ագրեսսիվ հաճախորդների պատճառով։ Ամեն անգամ, երբ հաճախորդները հերթում կռիվ էին անում, Էնիի ուղեղն այդ պահերին արգելակում էր ու նա չէր կարողանում նույնիսկ խոսել, էլ ուր մնաց աշխատել։ Ամեն օր նա նոր նկատողություն էր ստանում իր բազմաթիվ սխալների համար։Նա չէր հասկանում, թե իր հետ ինչ էր կատարվում։ Գործընկերները սկսեցին բողոքել Էնիի վատ աշխատելու համար, ոմանք էլ ծաղրում էին նրան։ Էնիի մոտ դեպրեսսիան գնալով խորանում էր։Նա ստիպված եղավ դուրս գալ աշխատանքից։ Մեկ տարի շարունակ դեպրեսսիան հաղթահարելուց հետո ընդունվեց մեկ այլ բանկ աշխատանքի։ Դեպրեսսիան գուցե հաղթահարել էր, սակայն մեկուսանալու սովորությունը չէր հաղթահարել։ Այս անգամ էլ նրան նկատողություն էին անում չշփվելու համար։Նա մեկուսանում էր բոլորից, ինչը առաջացնում էր գործընկերների զայրույթը և քննադատությունը։ Այլևս ճնշումներին չդիմանալով՝ Էնին հեռացավ նաև այս աշխատանքից։ Էնիի մոտ սկսվեց երկարատև ճգնաժամ։ Նա փակվեց իր սենյակում մի քանի տարի շարունակ և հրաժարվեց խոսել որևէ մեկի հետ։ Այս անգամ էլ նրան ծաղրում էին հասարակությունից վերջնականապես մեկուսանալու համար՝ նրան համեմատելով այն մարդկանց հետ, ովքեր Էնիի նման մեկուսացել էին աշխարհից ու դարձել խելագար։ Մինչ Էնիին շարունակ քննադատում էին, նրա շուրջ հորինում բազմաթիվ կեղծ պատմություններ և բամբասանքներ, Էնին զբաղվում էր ինքնազարգացմամբ և ինքնակատարելագործմամբ։ Նա փորձեց հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել իր հետ, իր ընտանիքի ու հարազատների հետ ու գտավ բոլոր հարցերի պատասխաններն այդ ընթացքում։ Նա փորձեց կապ հաստատել իր հարազատների հետ, որոնցից ոմանք կիսել էին իր ճակատագիրը, ոմանք էլ պայքարել էին այդ ճակատագրի դեմ, հաղթահարել էին օտարվածությունն ու մերժումները, հասել էին մեծ հաջողությունների, սակայն այս անգամ էլ իրենք էին օտարվել և մեկուսացել իրենց մի ժամանակ օտարողներից ու մեկուսացնողներից, այդ թվում՝ այն հարազատներից, ովքեր զենքերը վայր էին դրել։ Էնիի հարազատները ցրվել էին աշխարհով մեկ ու մոռացել միմյանց մասին։Էնին փորձեց համախմբել բոլորին, սակայն արժանացավ բոլորի քննադատություններին և մերժումներին։Ավելին՝ նրանք չցանկացան որևէ առնչություն ունենալ ո’չ Էնիի, ո’չ էլ Էնիի նմանների հետ։ Էնին կրկին զգաց օտարվածության ու մերժման ցավը։
Էնին բացարձակապես մեկուսացավ բոլորից, սկսեց ինքնուրույն հաղթահարել իր բոլոր խնդիրները։Որոշ ժամանակ անց Էնին վերագտավ ինքն իրեն, իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու։ Նա հասկացավ, թե ո՞վ է ինքը, ո՞վ է ուզում դառնալ, ինչպիսի՞ն է ինքը, ինչպիսի՞ն է ուզում դառնալ, ինչո՞վ է զբաղվում ինքը, ինչո՞վ է ուզում զբաղվել, ի՞նչ ունի ինքը, ի՞նչ է ուզում ունենալ։ Նա թղթին հանձնեց իր հարցերի բոլոր պատասխանները և անցավ գործի։ Նա գտավ աշխատանք մայրաքաղաքում, իր պահած վերջին խնայողություններով վարձեց սենյակ ու տեղափոխվեց այնտեղ ապրելու։ Մեկ տարի անց նա ընդունվեց իր երկրի լավագույն համալսարաններից մեկը և շարունակեց իր կրթությունը։Էնին զբաղվում էր առողջ ապրելակերպով, աշխատում էր, սովորում էր, շփվում էր, զբաղվում էր իր հետաքրքություններով։ Օրեցօր Էնիի կյանքը վերափոխվում էր. Նա աճում էր անձնապես, տնտեսապես և սոցիալապես։ Մի քանի տարի անց Էնին այնքան հարստացավ, որ հիմնադրեց իր սեփական բիզնեսը, որը տարիներ անց դարձավ աշխարհի լավագույն վերազգային կորպորացիան։Էնին ստանում էր բազմաթիվ գիտական կոչումներ, որակավորումներ, պատվոգրեր, ուներ տուն, մեքենա, բիզնես, կարիերա, ընտանիք, հարազատներ, ընկերներ, գործընկերներ։ Թվում էր, որ օտարվածության և մերժվածության զգացումը Հանճարը հաղթահարել էր, սակայն նա չարաչար սխալվում էր։ Նրան քննադատում էին իր բիզնես- մրցակիցները՝ նրա շուրջ բազմաթիվ սկանդալներ հրահրելով, որպեսզի նրան դուրս մղեն բիզնես-շուկայից։Հանճարին խարազանում էին բազմաթիվ կրոնական գործիչներ և կրոնական ուղղության հետևորդներ՝ նրա առաջարկած նոր կրոնական աշխարհայացքի պատճառով,որը հարվածի տակ էր դնում մնացած կրոնների գոյությունը։ Էնիին քննադատում էին նաև նրա առաջարկած նոր տնտեսակարգի համար, քանի որ այն նախատեսում էր երկրագնդի բոլոր ռեսուրսների հավասար հասանելիություն երկրագնդի բոլոր բնակիչներին, ինչպես նաև հարուստների և աղքատների խավերի վերացում։ Հանճարին չներեցին նաև կոռուպցիոներները և քաղաքական գործիչները, հանցագործ խավի ներկայացուցիչները նրա առաջարկած նոր հասարակարգի համար, որտեղ պետք է իշխեր արդարությունը և բարությունը, իսկ հանցագործները և չարագործները պետք է խստիվ պատժվեին։ Հանճարին քննադատում, ծաղրում և հեգնում էր ողջ մարդկությունը իր ֆանթազիաների և անիրական երազանքների համար։
Հանճարը պարբերաբար ապրում և վերապրում էր օտարվածության և մերժման ցավը։Նա սովորել էր այդ ցավի ներկայությանը, բայց նաև սովորել էր արագ հաղթահարել այն։ Հանճարը հաղթում էր օտարվածության և մերժման ցավին՝ անընդհատ կատարելագործվելով և մեծ բարձունքների հասնելով։Հանճարի զգացած յուրաքանչյուր հաղթանակի բերկրանքը բուժում ու ամոքում էր այդ ցավը։ Ի վերջո երբեմնի օտարը հասավ իր զարգացման այն աստիճանին, որ դարձավ բոլորի համար ամենակարևոր և ամենասիրելի, ամենահեղինակավոր և ամենաօրինակելի մարդն աշխարհում։ Նրան