Էնիին քննադատում էին ամբողջ կյանքում։ Մի իրականությունում նրան քննադատում էին սովորելու և աշխատելու համար,մյուս իրականությունում նրան քննադատում էին կարիերայում բարձունքների չհասնելու կամ հաջողակ բիզնեսվումըն չլինելու համար։Մի իրականությունում նրա արժանիքները գնահատում էին լավ մաքրություն և լավ խոհարարություն անելու ունակությամբ,մյուս իրականությունում առողջ ապրելակերպով զբաղվելու,լավ սովորելու,լավ աշխատելու, շփվելու և հետաքրքիր ապրելու կարողությամբ։ Էնին պարբերաբար հայտնվել էր տարբեր իրականություններում,քննադատվել էր բոլորի կողմից իրենց իրականությանը չհամապատասխանելու համար,իսկ Էնին քանի որ ուներ հասարակական կարծիքից կախվածություն ցածր ինքնագնահատականի պատճառով,փորձել էր համապատասխանել այն իրականությանը և միջավայրին,որտեղ որ ակամայից հայտնվել էր։ Սակայն էլի նրան շարունակում էին քննադատել այն իրականության ներկայացուցիչները,ովքեր պատկերացում անգամ չունեին,որ իրենց իրականությունից դուրս կա նաև այլ իրականություն։Մի իրականությունում դեռահասությունից սկսած չէր թույլատրվում աղջիկներին և տղաներին միմյանց հետ շփվել։Լավ աղջիկը չպետք է տղայի հետ շփվեր,իսկ տղաներին կարող էին ծեծել միայն նրա համար,որ շփվել են աղջիկների հետ։Այն աղջիկները և տղաները,որոնք չէին հետևում ընդունված կարգին,պիտակավորվում էին որպես անբարոյական։ Մյուս իրականությունում արգելվում էր տղաների և աղջիկների միջև խտրականություն դնելը,բոլորը հավասարապես շփվում էին բոլորի հետ։Էնիին մի իրականությունում քննադատել էին տղաների հետ շփվելու համար,իսկ մյուս իրականությունում տղաների և աղջիկների միջև խտրականություն դնելու համար։ Որոշ ժամանակ անց Էնին ընդհանրապես դադարեց որևէ մեկի հետ շփվել,բայց այս անգամ էլ նրան քննադատում էին չշփվելու համար։
Մի իրականությունում աղջիկներին արգելվում էր խնջույքների ժամանակ պարել,իսկ մյուս իրականությունում արգելվում էր խնջույքներում պասիվ լինել։ Մի իրականությունում Էնիին քննադատել էին խնջույքներից մեկի ժամանակ պարելու համար,իսկ մյուս իրականությունում քննադատել էին նրան պասիվ լինելու համար։Որոշ ժամանակ անց Էնին կտրականապես հրաժարվեց որեւէ խնջույքի մասնակցել,սակայն այս անգամ էլ նրան քննադատում էին իրենց ուրախությունը իրենց հետ չկիսելու և իրենց արհամարհելու համար։
Մի իրականությունում տղաներին տրվում էին բազմաթիվ արտոնություններ,իսկ մյուս իրականությունում հնարավորությունները հավասարապես հասանելի էին տղաների և աղջիկների համար։Մի իրականությունում Էնիին քննադատել էին տղաների հնարավորություններից օգտվելու համար,իսկ մյուս իրականությունում քննադատել էին իրեն տրված հնարավորություններից չօգտվելու համար։ Որոշ ժամանակ անց Էնին հրաժարվեց որեւէ հնարավորությունից օգտվել,սակայն նրան քննադատում էին իրեն տրված հնարավորությունները բաց թողնելու համար։
Մի իրականությունում աղջիկներին արհամարհում էին ակտիվության համար,մյուս իրականությունում աղջիկներին չէին նկատում պասիվության համար։ Մի իրականությունում Էնիին քննադատել էին ակտիվ լինելու համար,մյուս իրականությունում պասիվ լինելու համար։Որոշ ժամանակ անց Էնին խճճվեց ու անշարժացավ։Չէր հասկանում,թե պետք է ակտիվ լինել,թե պասիվ։Բոլոր դեպքերում էլ Էնիին քննադատում էին։
Մի իրականությունում աղջիկները զրկված էին տարրական իրավունքներից,իսկ մյուս իրականությունում նրանց տրված էր օրենքով սահմանված բոլոր իրավունքները։Մի իրականությունում աղջիկներին քննադատում էին իրենց արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու համար,նրանց անվանում անշնորհք ու անդաստիարակ դրա համար,իսկ մյուս իրականությունում քննադատում էին աղջիկներին իրենց արժանապատվությունը և իրավունքները չպաշտպանելու,լռելու համար։Մի իրականությունում Էնիին հրապարակավ քննադատել էին իրեն վիրավորողներից ինքնապաշտպանվելու համար,սեփական կարծիքը ասելու համար,իսկ մյուս իրականությունում նրան քննադատել էին իրեն վիրավորողին պատասխան չտալու համար,սեփական կարծիք չունենալու և այլ մարդկանց կարծիքով շարժվելու համար։Էնիին քննադատում էին ամենուր։
Մի իրականությունում մարդը զբաղված էր իր անձնական, տնտեսական և սոցիալական աճով և զարգացմամբ` առողջ ապրելակերպով զբաղվելու,սովորելու,աշխատելու,շփվելու,իր հետաքրքրություններով զբաղվելու միջոցով,իսկ մյուս իրականությունում մարդը զբաղված էր հարստություն և փառք մուրալու և խլելու գործընթացով,չէր ցանկանում սովորել և աշխատել,ցանկանում էր արագ ու հեշտ ճանապարհով,ուրիշի հաշվին կայանալ։ Մի իրականությունում Էնիին քննադատում էին հարիֆ ( հիմար) լինելու համար,իսկ մյուս իրականությունում մակաբույծ լինելու համար։ Էնին չէր հասկանում,թե հիմա ինքը հարիֆ էր( հիմար),թե մակաբույծ։ Նրան քննադատում էին ամեն բանի համար։
Զուգահեռ իրականություններն ապրում էին կողք կողքի իրար զուգահեռ։ Մի իրականությունում ապրողը չէր պատկերացնում, որ իր իրականությունից դուրս կա նաև այլ իրականություն։Ավելին` նա չէր հասկանում, թե ինչպես ապրել իր իրականությունից դուրս։
Էնիի մոտ մի իրականությունից մյուս իրականություն հայտնվելու ժամանակ սկսվում էին սթրեսսներ,որոնք հաղթահարել չկարողանալու պատճառով Էնին հայտնվում էր պարբերաբար դեպրեսսիաների մեջ։ Էնին չուներ միջոցներ հոգեբանի օգնությանը դիմելու,ստիպված եղավ ինքնուրույն ուսումնասիրել հոգեբանություն և ինքնուրույն հաղթահարել իր հոգեբանական խնդիրները։ Ինքնազարգացման և ինքնակատարելագործման շնորհիվ Էնին ընդունեց իրեն այնպիսին,ինչպիսին որ կա,հասկացավ թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ունի, սկսեց իր ուժեղ կողմերը հզորացնել,իսկ թույլ կողմերը ուժեղացնել։Այն հատկանիշները,որոնք Էնին չէր կարողանում փոխել,ընդունում էր այնպիսին, ինչպիսին որ կա,իսկ այն հատկանիշները, որոնք կարողանում էր փոխել,վերափոխում էր։ Շուտով Էնին եկավ այն գիտակցության,որ ինքը հարաբերականորեն կատարյալ է իր առավելություններով և թերություններով հանդերձ,իսկ միակ բացարձակ կատարյալը Աստվածն է, որին պետք է ձգտել նմանվել,սակայն չտառապել,որ Աստծուն հնարավոր չէ բացարձակորեն նմանվել։ Էնին իր մեջ ուժ գտավ,հաղթահարեց իր բոլոր հոգեբանական խնդիրները, հավաքելով իր ողջ կյանքի փորձը և դրան գումարելով նոր գիտելիքները` փոխեց իր մտածելակերպը,վարքագիծը,արտաքինը,միջավայրը։Նա իրեն դրեց զարգացման և առաջընթացի վեկտորի վրա։Սահմանեց իր համար հասանելի նպատակներ և քայլ առ քայլ սկսեց հասնել իր նպատակներին։ Շուտով Էնիի կյանքը 180° ով շրջվեց։ Նա ոչ միայն կարողացավ հաղթահարել իր ներքին խնդիրները,այլ նաև ունեցավ մեծ ձեռքբերումներ։ Կրկին հիշեց իր նախկին հարազատներին ու ընկերներին ։Նա մեծ ցանկություն ուներ նրանց օգնելու։ Բայց նա ցանկանում էր օգնել միայն այն ընկերներին ու հարազատներին,ովքեր իրեն կընդունեին այնպիսին, ինչպիսին եղել էր նախկինում։ Ստիպված եղավ կերպարանափոխվել և վերադառնալ իր ծննդավայր։ Հանճարը թաքցրեց իր բոլոր ձեռքբերումները,հրահանգեց իրեն ճանաչողներին իր մասին որևէ մեկին չհայտնել։ Փոխարենը հորինեց մի պատմություն,ըստ որի հայտնվել է շատ ծանր իրավիճակում և ունի իր նախկին հարազատների և ընկերների կարիքը։Նա փորձեց կապ հաստատել բոլորի հետ,խնդրել օգնություն նրանցից,սակայն բոլորը միաբերան մերժեցին,շատերը չցանկացան նույնիսկ շփվել նրա հետ։ Ոմանք հեռացրեցին նրան իրենց սոցիալական ցանցերի ընկերների շարքից, որպեսզի Հանճարի հետ այլևս կապ չունենան,ոմանք էլ նրա հեռախոսահամարն ուղարկեցին սև ցուցակի մեջ,մի մասն էլ արհեստական կոնֆլիկտ ստեղծեցին ու Հանճարի հետ իրենց կապը վերջնականապես խզեցին։ Հանճարը չգիտեր լացեր,թե ծիծաղեր։ Նա որոշել էր օգնել բոլորին,սակայն արժանի չհամարեց ոչ մեկին։ Հանճարը լուռ վերադարձավ մայրաքաղաք,շարունակեց լուռ աճել և զարգանալ։Իր աճելուն և զարգանալուն զուգահեռ օգնեց այն մարդկանց,ում արժանի համարեց։ Տարիներ անց Հանճարի համբավը տարածվեց աշխարհում։Նրա անունը հայտնվեց աշխարհի լավագույն թերթերի ու ամսագրերի, լավագույն և հեղինակավոր կայքերի էջերին։ Էնի Սիմը դարձել էր աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ մարդը,իսկ իր նախկին հարազատները և ընկերները մնացել էին այնտեղ,որտեղ եղել էին ու որտեղ,որ արժանի էին։
Ո՞վ կմտածեր,որ երբեմնի <<ոչնչությունը>>,ինչպես նրան անվանել էին իր նախկին հարազատները և ընկերները,իրականում Հանճար էր,որին նրանք հրաժարվել էին ճանաչել, ծաղրել էին,հեգնել էին,նվաստացրել էին,դժվարությունների ժամանակ քննադատել ու մենակ թողել,արհամարհել ու անտեսել։ Ու՞մ մտքով կանցներ,որ այդ անշուքը մի օր այնքան հայտնի կդառնար,որի մասին կխոսեին ամբողջ աշխարհում։ Ո՞վ կմտածեր,որ ոչինչ չունեցողը այդքան շատ բան կարող էր տալ ամբողջ աշխարհին ու չսպառվել այդքանը տալով։ Ու՞մ մտքով կանցներ,որ ոչ մի հնարավորություն չունեցող մարդը անսպառ հնարավորություններ կստեղծի բոլորի համար։Ո՞վ կարող էր մտածել, որ մինչև ականջների ծայրը խնդիրների մեջ խեղդվող մարդը իրեն էլ կփրկի, ամբողջ աշխարհն էլ կփրկի շնչահեղձությունից։ Ու՞մ մտքով կանցներ,որ այդքան պարզ ու հասարակ մարդն իր մեջ այդքան բարդ ու շքեղ աշխարհ կպարունակի,մի բան էլ` աշխարհը կհագեցնի իր պարզությամբ և իր ներաշխարհով։