Ստորադասական կապակցության մասին իր կարծիքն է հայտնում նաև պրոֆեսոր Է. Աղայանը։ Նա իր «Լեզվաբանության հիմունքներ» բուհական ձեռնարկում նշում է, որ «ստորադասական բարդ նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասության հետ՝ ստորադասական կապակցություն է, որ, մեծ մասամբ, արտահայտվում է ստորադասական շաղկապների կամ օժանդակ բառերի միջոցով» [4, էջ 557]:
Այսպիսով, պրոֆեսոր Է. Աղայանը նույնպես այն կարծիքին է, որ երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասություն հետ հիմնականում արտահայտվում է ստորադասական շաղկապներով և օժանդակ բառերի միջոցով, սակայն նա հնարավոր է համարում նաև շարահարական (անշաղկապ) կապակցությունը։
Վ․ Առաքելյանը իր «Հայերենի շարահյուսությունը» աշխատության մեջ առանձին գլուխ է հատկացնում շարահարությանը և քննության է ենթարկում ինչպես անկախ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 364], այնպես էլ կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 369]։
Ըստ Վ․ Առաքելյանի՝ «շարահարությունը համատեղում է այլևայլ հարաբերություններ, իսկ դրանց տարբերակումը պայմանավորվում է հնչերանգությամբ ու այս կամ այն նշանակության առավել ցայտուն լինելով» [5, էջ 294]։
Արտաշես Պապոյանը «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատության մեջ նշում է, որ «շարահարությամբ բարդ ստորադասական նախադասությունների մեջ առավելագույն չափով դրսևորվում է շարահյուսական և ձևաբանական կարգերի ու օրինաչափությունների քերականական կապը» [8, էջ 49]։
Հայ լեզվաբանության պատմության մեջ մեծ է նաև Ս․ Աբրահամյանի
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.