Литмир - Электронная Библиотека

Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ– էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£

–Բժշկուհի՞ է ձեր մայրիկը,– ասում եմ ես£

–Այո,– իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արգինան£– Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում£

–Իսկ ձեր հայրի՞կը,– հենց այնպես հարցնում եմ ես:

Արգինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը£

–Իսկ քո ինչի՞ն է պետք,– հարցնում է նա վերջապես£

Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ£

–Ես հայր չունեմ, Աբիկ®– ուշացումով արձագանքում է Արգինան£– Նա օդանավի մեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում£ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը£ Հայրս ու մատուցողուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը£

Տնամերձ այգիներից այն կողմ` ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ® Ասես հասկանում է ամեն ինչ£

–Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին£

–Ինչո՞ւ£

–Սպասում է երևի®

Իմ հայացքը հանդիպում է Արգինայի թախծանուշ աչքերին£

Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ£ Արգինան երևի հասկանում է իմ վիճակը£

–Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ,– հարցնում է նա£

–Այո,– ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արգինային£

–Իսկ, այ, դա արդեն պետք չէ£ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս£ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ£

–Այո£

Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ «այո»-ից բացի£ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն£ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ®

–Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ,– կամացուկ ասում է Արգինան£– Դու ամեն ինչ պետք է հասկանաս£

Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում£ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.

–Այո®

Արգինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.

–Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել£

–Իհարկե,– ես հազիվ եմ զսպում ինձ, որպեսզի չգոռամ ուրախությունից£

Արգինան պոռթկումով ինձ առնում է իր թևերի մեջ, գլուխս սեղմում իրեն£ Նրա քնքշանքից ու անուշաբույր մարմնի մտերմիկ մոտիկությունից սիրտս երջանկությունից ուռչում, նվաղում է և, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արտահայտած լինեմ դա, ասում եմ.

–Դու անպայման կսիրես մեր գյուղը£

–Ես այն հիմա էլ սիրում եմ,– ժպտում է Արգինան£

–Իսկ դու ինչո՞ւ հատկապես մեր գյուղ եկար£

–Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի պարտավոր ես աշխատել որևէ շրջանում£ Դա պարտադիր է, առանց դրան դիպլոմ չեն տալիս£ Մայրիկի հետ խորհրդակցեցինք, ես հանձնաժողովից խնդրեցի ուղարկել ձեր շրջանը, իսկ հետո այստեղ, շրջժողկրթբաժնում ասացի, որ ուզում եմ աշխատել Հնձախութի դպրոցում£ Բարի մարդիկ չմերժեցին, և ահա ես այստեղ եմ£

–Ուրեմն դու կարող էիր և չգա՞լ մեզ մոտ,– վախեցած հարցնում եմ ես£

–Իհարկե, կարող էի,– պատասխանում է Արգինան ժպտալով£– Ես կարող էի ասպիրանտուրայում մնալ, չէ՞ որ գերազանցության դիպլոմով եմ ավարտել ինստիտուտը£ Մեր կուրսից շատերն են մեկնել հեռավոր գյուղեր, խոստացել ենք նամակներ գրել իրար£

Քամին թեթևակի տարուբերում է ծառերի կատարները£ Դեղին տերևները պոկվում են ծառերից, երկար օրորվում են օդում և հանդարտորեն ընկնում գետնին£ Ես մտածում եմ այն մասին, որ շուտով ձմեռ կլինի, ձյուն կգա, ձյան թանձր փաթիլները դանդաղասահ կգալարվեն օդում, հետո կնստեն ծառերին, տների տանիքներին, էլեկտրալարերի վրա, և սար ու ձոր, դաշտ ու ճամփա խոր ձյան տակ քուն կմտնեն մինչև գարուն£

4.

Մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ արագությամբ են թռչում օրերը, թե ինչպես օրերը դառնում են շաբաթներ, իսկ շաբաթները ամիսներ£

Եվ ահա նորից աշուն է, և նորից մեր Հնձախութը դեղին շորեր է հագել£ Այստեղ-այնտեղ, ընկուզենիների վրա կռկռում են ագռավները, բերաններին ընկույզներ՝ ցածր թռչում աշնան կանաչ ցելերի վրայով£ Քամուց դարձյալ տարուբերվում են դեղձենիները£ Եվ մեր Բարակ ջուր գետը նույնպես՝ ներառնելով մայրամուտի վերջին շողերը, ցոլկտում է բաց եղրևանագույն փայլով և գալարապտույտ անցնելով անտառներով, դաշտերով ու այգիներով, առաջվա նման իր խոխոջյունն է տանում դեպի մթին ու անդնդախոր ձորերը£

Արևը բարձրացել, հասել է երկնքի ամենաբարձր կետը, որտեղից, հավանորեն, երևում է ամբողջ աշխարհը£ Դպրոցական պայուսակն ուսս գցած, ես գնում եմ տուն£ Վեջին ժամանակներս, չիտեմ ինչու, գերադասում եմ տուն վերադառնալ մենակ, այդպես ինձ ավելի է դուր գալիս£ Իմ ոտքերի տակ խշխշում են չոր տերևները£ Եվ այդ շրշյունի տակ զանազան մտքեր են ծնվում իմ գլխում£ Ես մտածում եմ այն մասին, որ ահա ամբողջ մի տարի է, ինչ Արգինան մեր տանն է ապրում£ Չէ, իրոք, զարմանալիորեն արագ անցավ այդ մի տարին£

Ամբողջ մի տարի®

Հայրիկը դարձյալ կոլտնտեսությունում է աշխատում£ Առավոտյան, դեռ լույսը չբացված, ձին նստում, գնում է ֆերմաները և վերադառնում միայն ուշ երեկոյան կամ գիշերվա կեսին£ Պատահում է նաև, որ անասուններ են տանում շրջկենտրոն՝ մսամթերման, և նա մեկ-երկու օր մնում է այնտեղ£ Մայրիկը նույնպես, եթե ծանր հիվանդ են բերում, երբեմն մնում է հիվանդանոցում£ Որովհետև, ճիշտ է, փոքր է մեր գյուղը, բայց հիվանդանոցը ենթաշրջանային է, սպասարկում է նաև հարևան փոքր գյուղերի բնակչությանը, և հաճախ են ծանր հիվանդներ բերում այնտեղ£

Արգինան դպրոցից ինձնից միշտ շուտ է վերադառնում£ Եվ երբ հնչում է վերջին զանգը, ես իսկույնևեթ վազում եմ տուն, որովհետև Արգինան չի սիրում, երբ ես հապաղում եմ որևէ տեղ£ Դրա համար էլ չեմ ուշանում£ Ինքս էլ զարմանում եմ ինձ վրա. այս մի տարվա մեջ ես լիովին վերափոխվել եմ, և ինչպես մայրիկն է ասում, դարձել միանգամայն օրինական տղա£ Դասերից հետո ուղիղ գալիս եմ տուն, և մենք անմիջապես նստում ենք ճաշի£ Եթե, բան է, մայրիկը տանը չէ, Արգինան միայնակ չի ճաշում, սպասում է ինձ£ Դուրս է գալիս պատշգամբ, նստում այնտեղ ու սպասում£ Եվ միշտ ուրախանում է, երբ ես գալիս եմ£ Ոնց որ ուրախանալու մի բան չկա՝ ես հո երկնքից չեմ իջնում, բայց չէ, ուրախանում է, և վերջ£ Նրան տեսնելիս, իհարկե, ես նույնպես ուրախանում եմ, թեպետ դա այնքան էլ ցույց չեմ տալիս£ Միայն ժպտում եմ և ուրիշ ոչինչ£

Բայց երբեմն այնպես եմ ուզում նրան ասել, որ շարունակ մտածում եմ իր մասին£ Սակայն, ինքս էլ չգիտեմ ինչու, չեմ համարձակվում£ Հավանաբար, վախենում եմ ծիծաղելի երևալ, թե ինչ® Այնուամենայնիվ, առանց Արգինայի, ես իրոք շատ եմ տխրում£ Ամռանը, երբ արձակուրդներին նա գնաց Բաքու, քիչ էր մնում անձկությունից պայթեր սիրտս£ Իսկ վերջին գիշերը մինչ լույս քնել չկարողացա, մինչ լույս անհանգիստ շուռումուռ էի գալիս անկողնում£ Հետաքրքիր է, մինչ այդ մարդուն չգիտես, չես ճանաչում, նա իր համար է ապրում, դու՝ քեզ համար, բայց ահա պատահաբար հանդիպում ես, նա դառնում է քո հարազատը, գուցե նույնիսկ ավելին, քան հարազատը, և քեզ թվում է, թե առանց նրան այլևս ապրել չես կարող և զարմանում ես նույնիսկ, թե մինչև հիմա ինչպես ես ապրել առանց նրան® Մայրիկն ասում է, որ Արգինան այսուհետև մնալու է մեր գյուղում£ Արգինան ինքը ևս մի անգամ ասաց. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու£ Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ® Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ կարծես այստեղ եմ ծնվել£ Չէ, ես աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի այն»£ Ազնիվ խոսք, այս բառերը լսելիս քիչ է մնում հալվեմ ուրախությունից£ Տարօրինակ բան. այն օրվանից, ինչ Արգինան ապրում է մեզ մոտ, մեր գյուղի բոլոր տղաները սկսել են մի ուրիշ ձևի վերաբերվել ինձ, չգիտեմ ինչու, բայց դա իրոք այդպես է, մի անգամ չէ, որ նկատել եմ£ Գուցե մեծացել եմ մի տարով՝ դրանի՞ց է£ Նույնիսկ տրակտորիստ Մաքսիմը, որ առաջ չէր թողնում անգամ մոտենալ գութանների նստատեղին, այժմ, նկատելով ինձ, իսկույն կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և տրակտորը սկսում է կամացուկ աշխատել՝ թրկ, թրկ, թրկ® Գլուխը հանելով խցիկից, Մաքսիմը ժպտադեմ նայում է ինձ և մատով կանչում իր մոտ£ Ես, իհարկե, մոտենում եմ£ Նա իր հսկայական ձեռքը դնում է ուսիս (ձեռքի ծանրությունից քիչ է մնում ծալվեն ոտքերս), և տալիս է իր առաջին հարցը.

5
{"b":"613382","o":1}