Իսկ ես դարձյալ ցցվել եմ ոնց որ քարե արձան ու ոչինչ չեմ խոսում£ Ես պարզապես բառ չեմ գտնում ասելու£ Ախր, ինչ ասես միանգամայն անծանոթ աղջկան£ Այդ մեծերն են, որ մի րոպեում կարող են հազար բառ հնարել, իսկ ես® Եվ դեռ ասում է, թե իբր մեծ տղա եմ դարձել արդեն£ Մեծ լինեի, այսպես չէի կորցնի ինձ£
Քամու թեթև պոռթկումից ոսկեզօծ թանձր մազերից մի փունջ ընկնում է ճակատին, նա գլխի նրբագեղ շարժումով մազափունջը կրկին նետում է ետ և ասում.
–Գնա՞նք£
–Գնացինք,– մեծավարի ասում եմ ես, վերցնում եմ աղջկա ճամպրուկը և լուռ քայլում առջևից: Ճամպրուկն այնքան էլ ծանր չէ, մի մատով անգամ կարող եմ բարձրացնել:
–Իսկ ո՞ւր է բեռնատարը,– հարցնում եմ ես, շրջվելով աղջկա կողմը£– Այստեղ մի բեռնատար կար կանգնած£
–Կարծեմ գնաց կալեր՝ բեռը թափելու, երևի ուշանում էր,– անփութորեն ասում է աղջիկը£– Սիրում եմ ոտքով գնալ£
Դե որ այդպես է, ոտքով գնանք£ Ինձ համար միևնույնն է£ Բայց զգում եմ, նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից£ Հետաքրքիր է, ո՞ւմ մեքենան էր£ Ոնց որ Արմենի բեռնատարն էր£ Համարանիշը չէր երևում£
–Իսկ ի՞նչ բեռնատար էր, չե՞ս հիշում£
–Դժբախտաբար, չեմ հիշում,– կողքանց զննելով ինձ, կկոցուն աչքերով ժպտում է նա, և, հավանորեն, խոսակցության նյութը փոխելու նպատակով, ավելացնում է,– ուրիշ տեղ քեզ տեսնեի, չէի ճանաչի, Աբիկ£ Շատ ես փոխվել£
Երևի, իմ գոյության ամբողջ ժամանակաընթացքում առաջին անգամ ինձ դուր չի գալիս այդ «Աբիկը»£ Մի տեսակ ոնց որ քնքուշ է հնչում, բայցև միևնույն ժամանակ ծաղրական ինչ որ բան կա մեջը£ Եվ ես ասում եմ.
–Անունս Աբիկ չի®
–Ո՞նց թե,– զարմանում է նա£– Բա ի՞նչ է£
–Աբիկ չի,-կրկնում եմ ես համառորեն ու, նույնիսկ, ինքս էլ չգիտեմ ինչու, մի քիչ էլ զայրացկոտ£– Անունս ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Իմ ծննդյան վկայականում այդպես էլ գրված է՝ Ոսկանյան Հայրապետ£
Աղջիկն անսպասելի սկսում է ծիծաղել£ Գլուխը քիչ թեքած՝ նա ծիծաղում է ուրախ ու բարձրաձայն£ Նրա ծիծաղի մեջ մի կարճ ակնթարթ կորչում են տերևների սոսափյունն ու Բարակ ջրի կարկաչը£ Հետո նա, ձյունից էլ ճերմակ ատամներով սեղմելով ստորին շրթունքը, ժպտուն նայում է ինձ:
–Դու հրաշք տղա ես, Աբիկ,– ի վերջո ասում է նա:
Դարձյալ՝ «Աբիկ»® Ես կանգնում, նայում եմ նրան. ոնց որ փոքր երեխայի հետ լինի խոսելիս£ Ես ուզում եմ կրկին անգամ քաղաքավարությամբ հիշեցնել նրան իմ իսկական անունը, բայց աղջիկն ասես կարդում է իմ միտքը£
–Ոչ,– ասում է նա:– Հայրապետը երկար անուն է, ինձ «Աբիկն» ավելի է դուր գալիս£– Ավտոմեքենայի ցոլալապտերներ հիշեցնող նրա խոշոր աչքերը շողշողում են ինչ-որ անհասկանալի փայլով՝ ոչ այն է խնդրական, ոչ այն է ծաղրանքով£ Դե արի ու փորձիր դիմանալ այդ հայացքին£ Ու ես ասում եմ.
–Լավ, կոչիր ինչպես քեզ դուր է գալիս,– ակամա ժպտում եմ ես£– Քեզ կարելի է£
–Շնորհակալություն, դու բարի սիրտ ունես, Աբիկ£
Սա ուղղակի ապշեցուցիչ է£ Հիմա ինձ դուր է գալիս «Աբիկը»£ Ու, հավանորեն, վիրավորվեմ նույնիսկ, եթե նա հանկարծ ուզենա լրիվ անունով կոչել ինձ£ Չէ, շատ հետաքրքիր ու զարմանալի է աշխարհի բանը® Եվ ես, համարյա չզգալով ճամպրուկի ծանրությունը, քայլում եմ առաջ, բայց այնպես, որպեսզի շատ առաջ չընկնեմ, կարողանամ ժամանակ առ ժամանակ գաղտնաբար նայել նրան£
Ես անհարմար եմ զգում հարցնել, թե ով է նա, որտեղից է եկել և ինչո՞ւ հատկապես ինձ կանչեցին£ Իսկ ո՞վ էր բեռնատարի վարորդը, որտեղի՞ց էր ճանաչում նա ինձ£ Կարո՞ղ է հարևան գյուղից է: Այնուամենայնիվ, զարմանալի է£ Ոչինչ, եթե պետք լինի, ինքը կասի£ Աղջիկը մեկ նայում է հեռավոր լեռների կողմը, ուր արևը մայր է մտել արդեն, մեկ` կանգնում, կկոցված աչքերով նայում է ձորերից ելնող ճանապարհին, որը հետզհետե ընկղմվում էր մթության մեջ£ Ես նույնպես շրջվում, նայում եմ ձորերի կողմը£
–Հրե¯ն Թարթառի ձորը,– մի բան ասած լինելու համար ասում եմ ես£
–Ո՞րն է,– աղջիկը թեթևորեն հպվում է թևիս՝ դյութելով ինձ օծանելիքի անուշիկ բուրմունքով£ Նա կրկին սովոր շարժումով ճակատին ընկած մազերը նետում է ետ, լարում ուշադրությունը£– Ո՞ւր է, ես ոչինչ չեմ տեսնում£
–Այստեղից չի երևում£ Հրե¯ն, նայիր ներքև, տեսնո՞ւմ ես այն խոր ձորը՝ լցված մշուշով£ Այդ ձորով, անտառների միջով է հոսում Թարթառը£ Պատահում է, ամռանը տղաներով գնում ենք գետում լողանալու կամ ձուկ բռնելու£ Իսկ Թարթառից այն կողմ Մռավա սարն է®
Սար ու ձոր, հանդ ու անտառ ծածկվել են իրիկնային փափուկ շղարշով, մերդ ընդ մերթ բեկբեկուն կանչում են գիշերային հավքերը, իսկ այնտեղ, հեռվում, ինչպիսի հեքիաթային տեսարան, Մռավա սարի կատարները ողողված են դեռ ոսկեշղարշ արևով£
Աղջիկը անթիվ, անհամար սար ու ձորերի վրայով երկար նայում է Մռավա սարի կողմը£
–Աստված իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է®-ինքն իրեն, միայն շուրթերով շշնջում է աղջիկը՝ հայացքը երկար չկտրելով Մռավա սարից, և այդպես էլ հայացքը հեռուներին, ասում է.– Զարմանալի է, իսկ ինչո՞ւ առաջ չեմ տեսել այս ամենը£
–Ե՞րբ£
Իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա անսպասելի ասում է.
–Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ£
–Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ,– փորձում եմ կատակել:
–Պարզ է,– գլխով է անում աղջիկը£– Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի£ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ£ Դու համաձայն չե՞ս ինձ հետ£
–Համաձայն եմ,– ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.– Մեր գյուղը շատ է գեղեցիկ£ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա£ Իսկ աշնանն այն արտասավոր գեղեցիկ է£
–Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է,– ասում է աղջիկը:
–Չգիտեմ, գուցե,– թոթվում եմ ուսերս£– Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում£
Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի£ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է£ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.
–Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£
–Գիշերային բու է,– անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£
–Ոչ,– չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես,– անսպասելի հարցնում է աղջիկը£
–Իհարկե,– իսկույն ասում եմ ես£
–Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£
Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£
–Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է,– բացատրում եմ ես,– քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£
–Գիտեմ, Աբիկ,– ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ ''Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի''£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.
–Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£
–Մի քանի տարի է անցե՞լ,– ինքնաբերաբար ասում եմ ես£
–Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£
–Իսկ որտե՞ղ էիր ապրում,– զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:
–Իհարկե, ձեր,– ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:
Ուրեմն մեր տուն ենք գնում… Ես քիչ է մնում խենթանամ ուրախությունից: Հետո նա լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը£ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ£ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան£ Լինում է, չէ՞, այդպես£ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել նրան խոսակցությամբ£
–Իսկ գարնանը մեր Բարակ ջուր գետը վարարում, դղրդյունը բռնում է սար ու ձոր,– ասում եմ ես£
–Մի՞թե,– մտացիր ասում է աղջիկը£
–Այո£ Եվ այն էլ ինչպե¯ս£ Երբեմն, երբ լեռներում սկսում է ձնհալը, արմատահան արած վիթխարի ծառեր է բերում£ Իսկ նախանցյալ տարի գյուղի ներքևի մասից՝ Ղուլունց թաղից, մի գոմեշ քշեց£ Համարյա ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, վազում էր գետի հետ, բայց, դե, ի՞նչ կարող էին անել®
–Իսկ հիմա ոչինչ չի՞ քշում£
–Հիմա՞®– ես քմծիծաղում եմ£– Աշնանն ի՞նչ պիտի քշի, հիմա միայն դեղին տերևներ է բերում ծմակներից ու մեկ էլ գիշեր-ցերեկ անդադար վշշում է ձորում£