Литмир - Электронная Библиотека
A
A

Մարինե Սիմիկյան

Նոր Հայաստան

Մաս 1.

Հայաստանը երրորդ համաշխարհային պատերազմի

թատերաբեմում

Ողջու'յն։Ես Մարին եմ։Ես եկել եմ ապագայից։Ժամանակի մեքենան ինձ 2066թ.-ից տեղափոխել է 2022թ.։ Եկել եմ քեզ պատմելու,թե ինչպիսին է լինելու քո ապագան։ Շուտով թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումները կյանքի կկոչեն իրենց տասնամյակներ շարունակ մանրամասն պլանավորված պատերազմը։Նրանք կգրավեն Սյունիքն ու Հայաստանին կպարտադրեն կեղծ խաղաղության օրակարգ։ Կարճ ժամանակում Սյունիքը կհայաթափվի,մի մասը կտեղափոխվի Հայաստանի այլ բնակավայրեր,իսկ մյուս մասը կարտագաղթի։ Մի քանի տարում թուրքերին կհաջողվի ստեղծել իրենց երազանքի Մեծ Թուրան պետությունը,սակայն այն կկոչեն թուրքախոս ժողովուրդների միավորում։Արտաքինից այն նման կլինի Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը։ Թուրքախոս ժողովուրդների միավորումը կսկսի ձևավորել ահաբեկչական խմբավորումներ ամբողջ աշխարհում,որոնք ըստ իրենց նախնական սցենարի պետք է գրավեն ամբողջ աշխարհը,միավորեն աշխարհի բոլոր մուսուլմաններին,իսկ քրիստոնեաներին և մնացած <<անհավատներին>> պետք է ոչնչացնեն։ Առաջիկա տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում տեղի կունենան ահաբեկչություններ։ Հին աշխարհակարգը կփլուզվի և նոր աշխարհակարգի անհրաժեշտություն կլինի։ Աշխարհի տարբեր երկրներում կսկսվի տնտեսական ճգնաժամ,ապրանքների և ծառայությունների գները կթանկանան տասնյակ անգամ։ Թուրքախոս ժողովուրդների միավորման ահաբեկչական խմբավորումները կպայթեցնեն աշխարհի տարբեր պետությունների պետական և տնտեսական ենթակառուցվածքները, կպայթեցնեն բազմաբնակարան շենքերը, կրակի կտան աշխարհի տարբեր երկրների անտառները, աշխարհում կստեղծեն քաոս։ Հայաստանը կհայտնվի լիարժեք տնտեսական շրջափակման մեջ ու տարիներ շարունակ ստիպված կլինի ինքնուրույն զարգանալ։

Հայաստանի կառավարությունը հայ ժողովրդին փրկելու համար ստիպված կլինի երկրում հայտարարել ռազմական դրություն ու այլ ելք չունենալով` ստիպված կլինի Հայաստանը դարձնել ռազմականացված պետություն։ Հայաստանը կպետականացնի երկրի բոլոր խոշոր կազմակերպությունները, ինչպես նաև մեկ միլիոն դոլարից ավել ունեցվածք ունեցողների մեկ միլիոն դոլարից ավել ունեցած մնացած գույքը։ Մի քանի տարվա ընթացքում Հայաստանում հայ ժողովուրդը միասնական ջանքերով կկառուցի ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքներ։Հայաստանն ինքնուրույն կարտադրի իր ժողովրդին անհրաժեշտ սնունդը,դեղորայքը,հիգիենայի և խնամքի միջոցները, անհրաժեշտ տեքստիլը,իրերը, կահույքը,տեխնիկան, սարքավորումները և այլն։ Ամբողջ ազգը ստիպված կլինի դառնալ բանակ, որպեսզի փրկվի թուրք-ահաբեկչական խմբավորումների ոտնձգություններից։ Երկրում համատարած կներդրվի ռազմական կրթություն,ռազմական աշխատանք, ռազմական կենսակերպ։ Առանձին կստեղծվեն ծերերի,հաշմանդամների, երեխաների,մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների բնակության կենտրոններ,որտեղ նրանք իրենց ուժերի ներածին չափով կպաշտպանեն իրենց։ Անչափահաս երեխաների ծնողները կզբաղվեն ծերերի, հաշմանդամների, անչափահաս երեխաների խնամքով ։Խնամքի կենտրոններից դուրս կստեղծվեն առանձին ենթակառուցվածքներ,որտեղ բնակություն կհաստատեն տարբեր ոլորտների մասնագետները,որոնք ռազմական դրության պայմաններում կզբաղվեն արտադրական և ծառայողական գործունեությամբ։ Կստեղծվի պրոֆեսիոնալների հատուկ բանակ,որի մի մասը կվարի պաշտպանողական մարտեր,իսկ մյուս մասը հարձակողական մարտեր։

Հայաստանի կառավարությունը կստեղծի միջազգային ահաբեկչության հաղթահարման կազմակերպություն,որն իր մասնաճյուղերը կբացի աշխարհի տարբեր երկրներում։ Միաժամանակ Հայաստանը կակտիվացնի իր դիվանագիտական կապերն աշխարհի տարբեր երկրների հետ։ Հայաստանը կդառնա աշխարհում ահաբեկչության հաղթահարման համար պայքարող առաջատար երկրներից մեկը։Կսկսի ձևավորել աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչության հաղթահարման խմբավորումներ և հասարակական կազմակերպություններ։ Սփյուռքն ակտիվ կհամագործակցի Հայաստանի հետ տնտեսական և ազգային-պետական տարբեր ուղղություններով։

Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կսկսի աճել։ Հայաստանում կհիմնադրվեն օրգանական և անօրգանական թափոնների վերամշակման գործարաններ,որտեղ կարտադրվեն տարբեր քիմիական նյութեր, պարարտանյութեր,անասնակեր, էկոգազ,էլեկտրաէներգիա,արտադրական նշանակության ջուր։ Աղբավերամշակման գործարանների օգնությամբ Հայաստանի շրջակա միջավայրը կմաքրվի օրգանական և անօրգանական թափոններից, միաժամանակ հիմք կդրվի գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացմանը։ Աղբավերամշակման գործարանները գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը կապահովեն էժան հումքով։ Մի քանի տարվա ընթացքում Հայաստանում կկառուցվեն բուսաբուծական և կենդանաբուծական խելացի ֆերմաներ, էկոլոգիական և շինարարական ծառայություններ մատուցող պետական ընկերություններ, քիմիական նյութերի, շինանյութերի,սննդամթերքի և դեղորայքի գործարաններ, ընդհանուր և անձնական հիգիենայի և խնամքի միջոցների,հագուստի,կոշիկների,պայուսակների, անձեռոցիկների, սրբիչների,սպիտակեղենի, անկողնային պարագաների, զարդերի, աքսեսուարների, սպասքի,իրերի, գործիքների և սարքավորումների, կահույքի և տեխնիկայի,մեքենաների,ռոբոտների, գյուղատնտեսական,բժշկական,ռազմական, տիեզերական սարքավորումների և տեխնիկաների, հավաքովի տների, պատրաստի տնկիների և երկրի համար անհրաժեշտ այլ ապրանքների արտադրության գործարաններ։ Գյուղատնտեսական և արդյունաբերական ընկերությունների բացմանը զուգահեռ կբացվեն պետական ծառայություններ մատուցող ընկերություններ` պաշտպանական և անվտանգային ծառայություններ մատուցող ընկերություններ, իրավական և ֆինանսաբանկային ծառայություններ մատուցող, կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող, տրանսպորտալոգիստիկ ծառայություններ մատուցող,կապի ծառայություններ մատուցող, կրթագիտական ծառայություններ մատուցող, հոգևոր-մշակութային ծառայություններ մատուցող, առողջարանասպորտային ծառայություններ մատուցող,հանգստի,ժամանցի, զբոսաշրջային և այլ բարձրակարգ ծառայություններ մատուցող պետական կազմակերպություններ։ Հայաստանը տնտեսական շրջափակումը կհաղթահարի սփյուռքի օգնությամբ։ Սփյուռքը կնպաստի Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների արտահանմանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Մի քանի տարվա ընթացքում փոքրիկ Հայաստանը կհզորանա սոցիալ-տնտեսական և ռազմական առումներով, չնայած այն բանի,որ Թուրքիան անելու է հնարավոր ամեն ինչ Հայաստանի հզորացումը թույլ չտալու համար։Հայ ժողովուրդը մի քանի տարվա ընթացքում հզորանալու է մտավոր,հոգևոր, ֆիզիկական,ֆինանսական,տնտեսական,սոցիալական առումներով։ Հայաստանը դառնալու է Թուրքիայի համար լուրջ մարտահրավեր իր նպատակների իրականացման համար, քանի որ Հայաստանում ստեղծված հակաահաբեկչական կազմակերպությունը մեծ հաջողություն է ունենալու ամբողջ աշխարհում։ Հայաստանին հաջողվելու է աշխարհի բոլոր երկրներում բացված հակաահաբեկչական կազմակերպության մեջ միավորել տարբեր երկրների տասնյակ հազարավոր զինվորականների և աշխարհի ճակատագրով մտահոգված հասարակական-քաղաքական գործիչների։ Հակաահաբեկչական խմբավորումներն աշխատելու են տարբեր երկրների պետությունների ֆինանսավորմամբ և հայտնաբերելու են ու ոչնչացնելու են աշխարհում ընդհատակյա գործող հազարավոր ահաբեկչական խմբավորումներ։ Հայաստանին հաջողվելու է հակաահաբեկչական կազմակերպության հիմքի վրա ստեղծել աշխարհի ռազմական ոստիկանություն,որի նպատակն աշխարհում պատերազմների կանխումն է և պատերազմներ հրահրող երկրների նկատմամբ պատժիչ գործողություններ ծավալելը։

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

1
{"b":"793704","o":1}